13 հուլիսի 2012 - 12:18 AMT
ՄԽ համանախագահները Երևանում ներկայացրել են Բաքվում և Ստեփանակերտում կայացած հանդիպումների արդյունքները

Հուլիսի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, համանախագահները նախարար Նալբանդյանին ներկայացրեցին Բաքվում և Ստեփանակերտում կայացած հանդիպումների արդյունքները:

Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց առաջիկայում նախատեսվող հանդիպումների ժամանակացույցին: