Գագիկ Մակարյան. Արտահանումը Հայաստանում, ինչպես ԱՊՀ մի շարք երկրներում, թույլ է դիվերսիֆիկացված

Գագիկ Մակարյան. Արտահանումը Հայաստանում, ինչպես ԱՊՀ մի շարք երկրներում, թույլ է դիվերսիֆիկացված

PanARMENIAN.Net - Տարիներ շարունակ հայկական արտահանման կառուցվածքը չի փոխվում, հուլիսի 13-ին մամլո ասուլիսում հայտարարել է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: «Ես վերլուծում եմ ապրանքների առաջին թոփ-25, որտեղ փոփոխություն չկա: Դա վկայում է այն մասին, որ այդ ոլորտներում վերջին տաիրիներն լուրջ փոփոխություններ չեն եղել»,-ասել է նա: Ըստ նրա, հիմնական մասը կազմում է լեռնահանքային արդյունաբերությունը, ալկոհոլը, ոսկերչական իրերն և ադամանդները:

Ավելին, ինչպես նշել է Գործատուների հանրապետական միության նախագահը, փոքր ու միջին ձեռներեցության ներկայացուցիչները դուրս են մնում արտահանման կառուցվածքից, քանի որ չեն ցանկանում «գլխացավանք» ունենալ արտահանման կազմակերպման բավականին բարդ գործում:

Մակարյանը հավելեց, որ նման իրավիճակ է նաև Ղազախստանում, Ուզբեկստանում և Ղրղզստանում:

2012թ. մայիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալը կազմել է 122,2 մլն դոլար՝ աճելով 6,9 տոկոսով: Ընդ որում, այդ ցուցանիշն ամսական կտրվածքով աճել է 33 տոկոսով: Իսկ 2012թ. հունվար-մայիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը կազմել է 561,7 մլն դոլար, աճը՝ 15,2 տոկոս:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---