1 նոյեմբերի 2004 - 17:19 AMT
ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՈՒՂԱՐԿՈՒՄԸ ԻՐԱՔ ՉԻ ՀԱԿԱՍՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՇԱՀԵՐԻՆ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ
Հայ խաղաղապահների ուղարկումը Իրաք ոչ մի կերպ չի հակասում Հայաստանի շահերին: Այդ մասին «Ազդակ» բանավեճային ակումբում շաբաթ օրը տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ տվյալ հարցը դեռեւս վերջնական լուծում չի ստացել: Նշելով, որ Հայաստանի հարեւանները` Վրաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաեւ բազմաթիվ արեւմտաեվրոպական երկրներ արդեն ուղարկել են Իրաք իրենց զինվորական ստորաբաժանումները, նախագահի խորհրդականը անկեղծ տարակուսանք է հայտնել այն առնչությամբ, որ տվյալ հարցը հանրապետությունում դարձել է շահարկումների առարկա: