
Սիրիացի ակտիվիստները պահանջում են հեռացնել Քոֆի Աննանին ՄԱԿ և ԱՊԼ դեսպանորդի պաշտոնից: Այդ պահանջներն առաջ են քաշվել այն բանից հետո, երբ հերթական զանգվածային սպանության արդյունքում մոտ 200 մարդ է զոհվել, հայտնում է CNN-ը:
«Ակնհայտ է, որ Աննանի առաքելությունը միայն Ասադին ժամանակ է տալիս իշխանությունը պահելու ու վայրագությունները շարունակելու համար»,-ասել է ցուցարարը: