13 հուլիսի 2012 - 16:15 AMT
ԱԱԾ-ն կաշառք ստանալու պահին ձերբակալել է Կոտայքի մարզպետի տեղակալին

Ազգային անվտանգության մարմինների կողմից այսօր ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դպրոցի տնօրենից 40.000 դրամ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Լևոն Միքայելյանը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից, վերջինս իր պաշտոնավարման ընթացքում, մարզի մի շարք միջնակարգ դպրոցների տնօրենների առջև ապօրինի պահանջ է դրել` պարբերաբար կաշառք վճարել դպրոցներում ստուգումներ չիրականացնելու և խնդիրներ ստեղծելու սպառնալիքի դիմաց:

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: