15 մարտի 2003 - 19:01 AMT
ՀԱՅ ԵՐԳՉՈՒՀԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր Զառա Դոլուխանովան պարգեւատրվել է «Հայրենիքի առջեւ ունեցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշանով: Ինչպես նշվում է ՌԴ նախագահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, այդ բարձր պարգեւին հայտնի երգչուհին եւ ուսուցիչը արժանացել է «երաժշտական արվեստի զարգացման մեջ ներդրած մեծ վաստակի համար»: