1 նոյեմբերի 2004 - 19:14 AMT
ՖՐԱՆՍԱՀԱՅԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՇԻՐԱԿԻՑ ԴԵՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼՈՒՆ
Ֆրանսահայերը մտադիր են դիմել երկրի Պետական խորհուրդ` պահանջելով, որպեսզի Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը դեմ արտահայտվի Թուրքիայի հետ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելուն:
Ինչպես հաղորդում է թուրքական «Միլլիեթ» թերթը, Ֆրանսիայում բնակվող հայերի կարծիքով, քանի որ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ապա Ֆրանսիայի նախագահի եւ կառավարության դրական վերաբերմունքն այդ երկրի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցի նկատմամբ խախտում է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Եվրախորհրդարանի 1987 թվականի որոշումն ու Ֆրանսիայի խորհրդարանի 2001 թվականին ընդունած օրենքը: