1 նոյեմբերի 2004 - 21:56 AMT
2005 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՆՀԱ-Ի ԱՃ ՈՒԹ ՏՈԿՈՍՈՎ
Նախորդ շաբաթվա վերջում Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել 2005 թվականի պետական բյուջեի նախագծին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը: Նրա խոսքերով, ըստ կանխատեսման, եկող տարի ՀՆԱ-ի աճը հանրապետությունում կկազմի 8 տոկոս, իսկ սղաճը` 3 տոկոս (1 ԱՄՆ դոլարը տարեկան միջին փոխարժեքը կլինի 535 դրամ): Պաշտոնական տրանսֆերտների գումարը կկազմի 10 մլրդ 100 մլն դրամ: Բյուջեի ծախսային մասի զգալի բաժինը կուղղվի սոցիալական հարցերի (առողջապահություն, կրթութուն, սոցիալական ապահովություն) լուծմանը: Պ.Սաֆարյանը նշել է նաեւ, որ չի նախատեսվում հարկային բեռի խստացում եւ ներկայումս գործող հարկային արտոնությունների վերանայում: Չի նախատեսվում նաեւ հանրային ծառայությունների սակագնի աճ: