«Չելսիի» պաշտպան Ջոն Թերրին արդարացվել է ռասիզմի դրսևորման գործով

«Չելսիի» պաշտպան Ջոն Թերրին արդարացվել է ռասիզմի դրսևորման գործով

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբի պաշտպան Ջոն Թերրին ռասիզմի դրսևորման գործի շրջանակներում անմեղ է ճանաչվել: Վերջինս մեղադրվում էր «Քուիս փարք ռեյջերսի» կիսապաշտպան Անտոն Ֆերդինանդի հասցեին հնչեցրած ռասիստական վիրավորանքների մեջ:

4 օր տևած դատական լսումներն ավարտվել են ուրբաթ օրը, Լոնդոնում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Դատական պարզաբանումների պատճառ հանդիսացած միջադեպը տեղի է ունեցել 2011թ հոկտեմբերի 23-ին Պրեմյեր լիգայի 9-րդ խաղի ժամանակ:

Թերրին ընդգծել է, որ իրեն սխալ են հասկացել: Պաշտոնական հայտարարությունում Թերրին նշել է, որ Ֆերդինանդի թույլ տված արտահայտությանը պատասխանել է կոպիտ, սակայն առանց ռասիզմի:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---