13 հուլիսի 2012 - 18:28 AMT
Yandex էլ-փոստն արդեն հասանելի է նաև հայերենով

Yandex էլեկտրոնային փոստն արդեն հասանելի է ևս 5 լեզուներով, այդ թվում` հայերենով:

Ինչպես հաղորդում է Yandex-ի պաշտոնական բլոգը, Yandex-ը թարգմանվել է հայերեն, ղազախերեն, բելառուսերեն, ռումիներեն, վրացերեն:

Ընդհանուր առմամբ, Yandex-ն այժմ հասանելի է 11 լեզուներով` բացի նոր թարգմանված 5-ից դրանք են անգլերենը, ուկրաիներենը, թաթարերենը, ռուսերենը, ադրբեջաներենը, թուրքերենը: Փոստի լեզուն փոխելու համար անհրաժեշտ է էկրանի ներքևի աջ մասում սեղմել տեղադրված համապատասխան դրոշակին։