13 հուլիսի 2012 - 19:00 AMT
Աֆղանստանում սպանվել է կանանց հարցերով նախարարության բարձրաստիճան աշխատակցուհին

Աֆղանստանի արևելքում` Լագման նահանգում սպանվել է բարձրաստիճան կին պաշտոնյա: Ինչպես հաղորդում է BBC-ն, Հաֆինա Սաֆին Կանանց հարցերով նախարարությունում զբաղեցնում էր տարածաշրջանային բաժնի ղեկավարի պաշտոնը:

Կինն ու նրա ամուսինը զոհվել են ռումբի պայթյունից, որն ամրացված է եղել ավտոմեքենային: Սաֆինը կանանց իրավունքների հայտնի պաշտպան է: