Yahoo! հաստատում է իր օգտագործողների գաղտնաբառերի արտահոսքի մասին տեղեկատվությունը

Yahoo!  հաստատում է իր օգտագործողների գաղտնաբառերի արտահոսքի մասին տեղեկատվությունը

PanARMENIAN.Net - Yahoo! ինտերնետ-հսկան հաստատում է իր օգտագործողների գաղտնաբառերի արտահոսքի մասին տեղեկատվությունը, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էին հաքերները: Հայտարարությունը հրապարակվել է ընկերության պաշտոնական միկրոբլոգում, հաղորդում է Lenta.ru-ն:

Հաղորդագրությունում ասվում է, որ հաքերները գողացել են Yahoo! Contributor Network-ի հնացած ֆայլը:

Ֆայլը պարունակում էր Yahoo! և այլ ընկերությունների օգտագործողների մոտ 450 հազար գաղտնաբառեր և անուններ:

Yahoo!-ն ներողություն է խնդրել իր օգտագործողներից և խորհուրդ տվել կարգավորումներում փոխել գաղտնաբառը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---