Գեներալ Ռատկո Մլադիչի նկատմամբ դատական գործընթացը վերսկսվել է, նրա առողջությունը նորմալ է գնահատվում

Գեներալ Ռատկո Մլադիչի նկատմամբ դատական գործընթացը վերսկսվել է, նրա առողջությունը նորմալ է գնահատվում

PanARMENIAN.Net - Բոսնիական սերբերի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչը, բժշկական զննություն անցնելուց հետո վերադարձել է Նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական դատարանի բանտարկյալների կենտրոն , հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել դատարանի մամլո քարտուղար Ներմա Ելաչիչը: Ըստ նրա, «բուժում չպահանջվեց», և Մլադիչը կրկին ի վիճակի է մասնակցելու լսումներին, որոնք կվերսկսվեն առաջիկա երկուշաբթի:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ դատական գործընթացը չի կայանա` Մլադիչի առողջական խնդիրների պատճառով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---