Հայաստանի նախագահը շնորհավորել ֆրանսիացիներին հուլիսի 14-ի ազգային տոնի կապակցությամբ

Հայաստանի նախագահը շնորհավորել ֆրանսիացիներին հուլիսի 14-ի ազգային տոնի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության նախագահը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին: Այս մասին հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ:

«Ջերմորեն շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և ֆրանսիացի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի` Հուլիսի 14-ի առթիվ: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության վրա խարսխված Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, սերտ փոխգործակցությունը երկկողմ ձևա-չափով, եվրոպական կառույցների շրջանակներում և միջազգային ասպարեզում, ինչպես նաև տարբեր ոլորտներում հաստատված տնտեսական սերտ կապերը, միջխորհրդարանական և ապակենտրոնացված արդյունավետ համագործակցությունն ավելի կամրապնդվեն և նոր լիցք կստանան՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարեկամության խորացման»,-ընդգծել է Սարգսյանը:

ՀՀ նախագահը նաև շնորհակալություն է հայտնել այն կարևոր առաքելության համար, որ իրականացնում է Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ի նպաստ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության, անվտանգության և համագործակցության հաստատման:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---