14 հուլիսի 2012 - 11:03 AMT
Հանրահայտ դերասան Սիլվեսթր Ստալոնեի որդին մահացած է հայտնաբերվել

Ամերիկացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Սեյջ Ստալոնեն` հանրահայտ դերասան Սիլվեսթր Ստալոնեի և Սաշա Զաքի որդին, մահացած է հայտնաբերվել հոլիվուդյան իր բնակարանում: Այդ մասին այսօր հայտարարել է բրիտանական «Սքայ նյուս» հեռուստաալիքը:

Սեյջ Ստալոնեն 36 տարեկան էր: Ասվում է, որ նրա դիակի կողքին հայտնաբերվել են հաբեր, որոնց պատահական չարաշահումը կարող էր նրա մահվան պատճառ դառնալ: