14 հուլիսի 2012 - 11:23 AMT
Google-ը լոգոտիպով է նշել նկարիչ Գուստավ Կլիմտի 150-ամյակը

Google լոգոտիպով է նշել ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի 150-ամյակը, որը համարվում է մոդեռնի հիմնադիրներից մեկը ավստրիական գեղանկարչությունում:

Google-ի ավանդական լոգոտիպը գլխավոր էջում հուլիսի 14-ին փոխարինվել է Կլիմտի «Համբույրը» նկարով:

Գուստավ Կլիմտը ծնվել է Ավստրիայում 1862թ. հուլիսի 14-ին: Նրա աշխատանքները լայն ճանաչում են ստացել և նույնիսկ դատապարտվել են կղերական շրջանակերում ավելորդ էրոտիզմի համար:

«Համբույրը», ինչպես նաև «Աթենքի պալատն» ու «Յուդիֆը» դասվում են նրա ստեղծագործության «ոսկե շրջանին», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: