14 հուլիսի 2012 - 11:24 AMT
Հայտնաբերվել է Հաղթանակ թաղամասում կորած տղամարդու դին

Հայտնաբերվել է երեկ Հաղթանակ թաղամասում կորած տղամարդու դին։ Ամբերդ գյուղի բնակիչները երեկ երեկոյան գյուղի հարակից ջրանցքում նկատել են ջրահեղձված դի: ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, ժամը 19.30-ին Արմավիրի մարզային փրկարարները ջրանցքից դուրս են բերել Երևանի բնակիչ, 1978 թ. ծնված Սահակ Հովհաննիսյանի դին և հանձնել Էջմիածնի ոստիկանության բաժնի աշխատակիցներին: