14 հուլիսի 2012 - 11:46 AMT
Apple-ը որոշել է դուրս չգալ EPEAT բնապահպանական հավաստագրման ծրագրից

Apple-ը որոշել է դուրս չգալ EPEAT բնապահպանական ս հավաստագրման ծրագրից, նախկին որոշումը սխալմունք համարելով, ասվում է Apple-ի կայքում զետեղված փոխնախագահ Բոբ Մեսնֆիլդի նամակում:

Անցած շաբաթ Apple-ը որոշել էր դուրս գալ Electronic Product Environmental Assessment Tool EPEAT բնապահպանական հավաստագրման ծրագրից, որը մշակել և իրականացնում է Green Electronics Council-ը, ինչը բացասական արձագանք ունեցավ: «ես խոստովանում եմ, որ դա սխալ էր, այսօրվանից Apple-ը կշարունակի հավաստագրումը, հաղորդոմ է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: