14 հուլիսի 2012 - 11:47 AMT
Ֆրանսուա Օլանդը հորդորել է Ռուսաստանին ու Չինաստանին փոխել դիրքորոշումը Սիրիայի հարցում

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել երկու երկրներին խստացնել պատժամիջոցները Սիրիայի նախագահ Ասադի ու նրա ռեժիմի դեմ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

«Մենք ամեն օր իմանում ենք, որ մարդիկ են զոհվում, քանի որ ռեժիմը ուժ է կիրառում սեփական քաղաքացիների դեմ: Եթե Չինաստանն ու Ռուսաստանը չսատարեն պատժամիջոցների խստացմանը, դա քաոսի կվերածի իրավիճակը և կվնասի նաև նրանց շահերն»,-ասել է Օլանդը: