14 հուլիսի 2012 - 12:51 AMT
Շուրջ 240 հազար ճապոնացիներ կլքեն տները հեղեղումների սպառնալիքի պատճառով

Ճապոնիայի իշխանությունները մոտ 240 հազար մարդու կոչ են արել լքել իրենց տները հնարավոր հեղեղումների պատճառով: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, տեղական ԶԼՄ-ների վրա հղումով, ևս 7 համարվում են անհայտ կորած:

Ժամանակավոր տարհանում է հայտարարվել Յանագավա քաղաքի ողջ տարածքում, որի բնակչությունը մոտ 70 հազար է:

Վարչապետին կից հտուկ շտաբ է ստեղծվել, Կյուսյու կղզում շարքից դուրս են եկել գլխավոր ավտոմայրուղիներն ու երկաթուղիները:

Մինչդեռ հորդառատ անձրևները շարունակվում են: