14 հուլիսի 2012 - 12:53 AMT
Լոնդոնի տարածքում թռիչքների հատուկ ռեժիմ է սահմանվել Օլիմպիադայի ընթացքում

Բրիտանական իշխանությունները թռիչքների հատուկ ռեժիմ են սահմանել Լոնդոնի վրա Օլիմպիադայի ընթացքում, առաջին հերթին օլիմպիական օբյեկտների վրա:

Ըստ նոր կանոնների, օդաչուները, որոնք կանոնավոր չվերթեր են իրականացնում, պարտավոր կլինեն ժամանակավորապես ենթարկվել զինվորական իշխանություններին:

Մինչ «անվտանգ գոտի» հասնելը նրանց կուղեկցի առնվազն մեկ ինքնաթիռ կամ ուղղաթիռ: Այդ կանոնները խախտած օդանավերը կարող են խփվել: