14 հուլիսի 2012 - 13:10 AMT
Պամպլոնայում ավարտվել է ցլերի մրցավազքը՝ 34 տուժած կա

Վերջին, թվով ութերորդ, մարդկանց ու ցլերի մրցավազքը տեղի ունեցավ շաբաթ օրը իսպանական Պամպլոնայում «Սան Ֆերմի» տոնակատարության ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Մրցավազքը Պամպլոնա քաղաքում այս տարի առանց զոհերի եղավ, սակայն 34 տուժած կա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ըստ նախնական տվյալների, ընդհանուր առմամբ 2012թ. փառատոնին մասնակցել է մոտ 500 հազար մարդ, որից 10 հազարը մասնակցել է ցլերի հետ մրցավազքին: Վերջին մահացու դեպքն արձանագրվել է 2009 թվականին: Փառատոնը սկիզբ է առել 1591թ. և մեծ տարածում է ստացել: Ժամանակին փառատոնն իրենց աչքերով տեսնելու համար այստեղ են ժամանել Հերբերտ Ուելսը, Էվա Գարդները, Արթուր Միլլերը, Էռնեստ Հեմինգուեյը: