ՌԴ ԱԳՆ դատապարտել է Վրաստանի վերաբերյալ ԵԱՀԿ ԽՎ բանաձևը

ՌԴ ԱԳՆ դատապարտել է Վրաստանի վերաբերյալ ԵԱՀԿ ԽՎ բանաձևը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ԽՎ բանաձևը Վրաստանի մասին, որտեղ Հարավային Օսեթիան և Աբխազիան հիշատակվում են որպես «օկուպացված տարածքներ», վկայում է, որ ցանկություն չկա ընդունելու նոր իրողությունները, որ առկա են Կովկասում 2008թ. հետո, ինչը խանգարում է ԵԱՀԿ-ին նպաստել խաղաղության ու կայունության հաստատմանը տարածաշրջանում: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հուլիսի 9-ին ԵԽԽՎ ԽՎ-ն բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ որտեղ Աբխազիան ու Հարավային Օսեթիան նշված են որպես «գրավյալ տարածքներ»:

«ՌԴ պատվիրակությունը վճռականորեն դեմ է արտահայտվել այդ փաստաթղթին, հայտարարելով, որ այն բացարձակապես ընդունելի չէ»,-ասել են ՌԴ ԱԳՆ-ում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---