14 հուլիսի 2012 - 13:55 AMT
ԱՄՆ նախագահին սպառնացող Ուզբեկստանի քաղաքացին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

ԱՄՆ Ալաբամա նահանգի դատարանը մեղավոր է ճանաչել Ուզբեկստանի քաղաքացուն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի սպանության նպատակով դավադրության մեջ: 22-ամյա Ուլուգբեկ Կոդիրովը, որը ճանաչել է իր մեղքը, դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, հայտնում է ВВС-ի ռուսական ծառայությունը:

Կոդիրովին ձերբակալել են անցած տարվա հուլիսին Ալաբամայում, երբ նա փորձել է հրազեն ձեռք բերել:

Իր ցուցմունքներում Կոդիրովն ասել է, որ 2011թ. հուլիսին նա կապ է հաստատել ոմն «Էմիրի» հետ, որն ըստ նրա ներկայացնում է «Ուզբեկստանի իսլամական շարժումը« որն ԱՄՆ-ում ահաբեկչական կազմակերպություն է համարվում: