14 հուլիսի 2012 - 14:09 AMT
ԵՄ-ն մեղադրել է Սիրիայի իշխանություններին Աննանի ծրագրի կոպիտ խախտման մեջ

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը մեղադրել է Սիրիայի իշխանություններին ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի ծրագրի կոպիտ խախտման մեջ:

«Այն, որ ռեժիմը միայն ծանր սպառազինություն է օգտագործում, ներառյալ ուղղաթիռներն ու հրետանին, Աննանի պլանի կոպիտ ձախողում է»,-ասվում է Էշթոնի հայտարարության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: