14 հուլիսի 2012 - 13:44 AMT
«Անելիք» համակարգով կատարված դրամական փոխանցումների քանակն աճել է 34%-ով

«Անելիք» դրամական փոխադրումների համակարգով 2012 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կատարվել է մոտ 835,000 փոխանցում, որը 2011 թվականի նույնժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 34 %-ով: 2012 թվականի հունվար-հունիս ամիսներին «Անելիք» համակարգով իրականացվել է շուրջ 450 մլն ԱՄՆ դոլարինհամարժեք փոխանցումներ, որը գրեթե կրկնում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, ասվում է բանկի հաղորդագրության մեջ:

«Անելիք» դրամական փոխադրումների համակարգը, լինելով առաջատարներից մեկն իր ոլորտում, հաստատուն է պահում իր դիրքերը տվյալ շուկայում և առաջարկում էմատչելի սակագներ ԱՊՀ երկրներում` ՌԴ ռուբլով փոխանցումների պարագայում ամբողջ համակարգով գործում է 0,5-0,9 % սակագինը, իսկ մնացած առժույթների դեպքումգումարից կախված սակագները նույն կարգի մատչելի են, եթե նրանք ընկնում են «Անելիք Սուպեր» սակագների սանդղակի տակ: Ընդհանուր առմամբ, «Անելիք» դրամական փոխադրումների համակարգով իրականացվում են փոխանցումներ աշխարհի 90 երկրների 63,000 սպասարկման կետերում»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը: