14 հուլիսի 2012 - 13:45 AMT
Արփի գյուղում 4 հոգի ընկել է ջրանցքը. փրկարարների հաջողվել է նրանց դուրս բերել

ԱԻՆ Վայոց ձորի մարզի Արփի գյուղից ահազանգ է ստացվել, որ գյուղի «Արփա» ՋԷԿ-ը սնուցող ջրանցքի սկզբնամասում մարդ է ընկել ջուրը և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ջոկատը:

Փրկարարները` բնակիչների օգնությամբ ջրից դուրս են բերել Արարատի մարզի բնակիչներ` 1966 թ© ծնված Հուսիկ և 1990 թ© ծնված Հակոբ Բավեյաններին, 1990 թ© ծնված Նարեկ Մարգարյանին և 1990 թ© ծնված Անդրանիկ Թորոսյանին:

Տուժածները տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Բժիշկների գնահատմամբ` Նարեկ Մարգարյանի առողջական վիճակը ծանր է, իսկ մյուս տուժածներինը` միջին ծանրության: