14 հուլիսի 2012 - 14:24 AMT
Վադիմ Աբդռաշիտովը «Ոսկե ծիրան» փառատոնի մասին. Լավ տեղում լավ փառատոն է անցկացվում

Ռուսաստանցի կինոռեժիսոր Վադիմ Աբդռաշիտովը հիացած է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ երևանյան փառատոնն աչքի է ընկնում բազմացան ծրագրով, և ցանկացած ճաշակի մարդ կարող է գտնել իրենը:

Կինոռեժիսորը հիացած է նաև Երևան քաղաքով: «Հրաշալի է Երևանը, ամեն անգամ հիանում եմ այս քաղաքով: Հենց ժամանակ եմ գտնում, անպայման զբոսնում եմ: Կարելի է վստահ ասել, որ լավ տեղում լավ փառատոն է անցկացվում»,-ասաց ռեժիսորը: Լրարգղների հետ ռեժիսորը կիսվեց իր մտահոգություններով, նշելով, որ Ռուսաստանում սխալ քաղաքականություն է վարվում կինոյի աշխարհում: Ըստ նրա, ռեժիսորներից պահանջվում է նկարել մրցունակ, այլ ոչ ազգային կինո: