14 հուլիսի 2012 - 15:21 AMT
Սիրիական Հոմսը կրկին հարձակման թիրախ է դարձել, կան զոհեր

Սիրիական Հոմսը կրկին հարձակման թիրախ է դարձել: Առնվազն 5 մարդ է զոհվել գնդակոծության ու բախումների հետևանքով, հայտնում են իրավապաշտպանները: Հինգ զոհվածների թվում կա հղի կին ու երկու ապստամբներ:

Մինչդեռ, Դերաա գավառում կառավարական ուժերը ուղղաթիռների և զրահատեխնիկայի աջակցությամբ գրոհել են Հիրբեթ Գազալեհ քաղաքը, որը համարվում է ապստամբների հենակետը:

Նախօրեին մոտ 200 մարդ է զոհվել Թրեյմսի քաղաքում: