14 հուլիսի 2012 - 15:03 AMT
Վրաերթի է ենթարկվել 25-ամյա մի աղջիկ

«BMW X-5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը երեկ Դավիթաշեն կամրջի թիվ 21 էլեկտրասյան մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա Իրեն Սարգսյանին, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, կատարվում է քննություն: