14 հուլիսի 2012 - 15:05 AMT
Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին մեքենա է շրջվել

Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 10-րդ կմ-ին` այսօր` հուլիսի 14-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, պատահարի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։