14 հուլիսի 2012 - 16:27 AMT
Աֆրիկյան միությունը ներխուժումը Մալի համարում է ծայրահեղ միջոց

Աֆրիկյան միությունը ներխուժումը Մալի անվանում է ծայրահեղ միջոց: Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, նման հայտարարություն է արել Աֆրիկյան միության խաղաղության և անվտանգության գծով ներկայացուցիչ Ռամադան Ալ Ամամերան: Ըստ նրա, իրենք գերադասում են կարգավորման խաղաղ մեթոդները:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ֆաբիուսը հայտարարել էր, թե աֆրիկյան երկրների ռազմական միջամտությունը Մալիի հակամարտությանը Արևմուտքի աջակցությամբ միանգամայն հավանական է: