14 հուլիսի 2012 - 16:26 AMT
LG Display-ը 380 մլն դոլար կվճարի ԱՄՆ իշխանություններին գնային գործարքի համար

LG հոլդինգի մաս կազմող LG Display ընկերությունը համաձայնվել է բավարարել ԱՄՆ իշխանությունների պահանջները՝ վճարելով 380 մլն դոլար փոխհատուցում: Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը:

ԱՄՆ իշխանությունները մեղադրում էին LG Display-ին և այլ արտադրողներին գներն արհետսկանորեն բարձրացնելու մեջ: LG բաժանմունքում հերքում էին գների ֆիքսման փաստը, սակայն, որոշել են վճարել գումարը՝ խուսափելու համար հետագա դատավարությունից:

AU Optronics և Toshiba կորպորացիաները ևս որոշել են փոխհատուցում վճարել՝ առաջինը 170 մլն դոլար, երկրորդը՝ 21 մլն դոլար: