40 տոննա մարիխուանայով թունել է հայտնաբերվել Մեքսիկայի և ԱՄՆ սահմանին

40 տոննա մարիխուանայով թունել է հայտնաբերվել Մեքսիկայի և ԱՄՆ սահմանին

PanARMENIAN.Net - Մեքսիկայի կառավարությունը հայտարարել է, որ զինվորականներին հաջողվել է թմրանյութերի մաքսանենգության նոր թունել հայտնաբերել ԱՄՆ հետ սահմանում և առգրավել 40 տոննա մարիխուանա:

Մեքսիկական իշխանությունները հայտարարում են, որ սա մաքսանենգների արդեն 4-րդ թունելն է, որ հայտնաբվերվել է վերջին շաբաթվա ընթացքում:

Իշխանություններն ասում են, որ երեք թունելները դեռ շինարարության ընթացքում էին, այդ թվում 365-մետրանոց անցումը, որը սկսվում էր Տիխուանայում, և արդեն մինչև 100 մ խորանում էր դեպի ԱՄՆ տարածք, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---