ՊԵԿ-ը ներդրել է եռաստիճան ծանուցման համակարգ

ՊԵԿ-ը ներդրել է եռաստիճան ծանուցման համակարգ

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի բարեփոխումների այս տարվա կարևոր ուղղություններից է համակարգի վերլուծական կարողությունների զարգացումը: 2012-ի հունվարի 1-ից ՊԵԿ-ն իրականացնում է բացառապես ռիսկերի վրա հիմնված ստուգումներ` նոր համակարգված մոտեցում ներդնելով ստուգումների գործընթացում: Կոմիտեի նախագահը հարկային տեսչությունների և պատասխանատու մյուս մարմինների ղեկավարների առջև հստակ խնդիր է դրել հսկողական նոր մեխանիզմների կիրառմամբ բացառել անհարկի միջամտությունը բիզնեսին, միաժամանակ բարձրացնել ստուգումների արդյունավետությունը, ասվում է կոմիտեի մամլո հաղորդագրության մեջ:

ՊԵԿ Ուսումնական կենտրոնում Գագիկ Խաչատրյանը ոլորտի պատասխանատուների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Խնդիր է դրվել, որտնտեսվարող սուբյեկտին իր հարկային պարտավորությունների մասին անհարժեշտ է նոր մեխանիզմներով իրազեկել: Կոմիտեի ղեկավարի նախառենությամբաշխարհում ընդունված առաջավոր փորձով մեզ մոտ նույնպես ներդրվել է եռաստիճան ծանուցման համակարգ: Վերլուծական կարողությունների զարգացման շնորհիվ առանց հարկատուների գործունեությանն ուղղակիորեն և անհարկի միջամտելու, նախ ուսումնասիրվում են կոնկրետ ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների տնտեսական ցուցանիշները, խախտումներ արձանագրելու դեպքում` արդեն գրավոր տեղեկացվելու է իրենց շրջանառությունների և վճարվելիք հարկերի մասին:

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանի խոսքերով, առաջին ծանուցման միջոցով հարկ վճարողին ավելի մեղմ է հիշեցվում հարկային պարտավորությունների մասին, երկրորդ դեպքում տեղեկացվում է, որ վերջինս դեռ չի կատարել սրբագրումներ, երրորդ անգամ արդեն հիշեցվում էպատասխանատվության միջոցների անխուսափելիության մասին, և եթե դա էլ չի օգնում` հետո նոր կիրառության մեջ են մտնում վարչարարական միջոցառումները: «Եռաստիճան ծանուցման համակարգի ներդրմամբ և զարգացմամբ հասցեական մոտեցում կկիրառվի յուրաքանչյուրի նկատմամբ: Ծանուցման մեջ, օրինակ, նշվելու է, որ «մեր տեղեկություններով՝ շրջանառության ծավալները պետք է ավելի մեծ լինեին, ուստի խնդրում ենք ինքնուրույն վերանայել Ձեր հայտարարագրած շրջաանառության ծավալները և ըստ այդմ վճարման ենթակա հարկերի մեծությունը: Դրանով իսկ Դուք կխուսափեք Ձեր նկատմամբ պատասխաանատվության միջոցների կիրառումից»: Այսպիսի մոտեցմամբ բիզնեսը կխրախուսվի` ինքնուրույն վճարել հարկերը, միաժամանակ գիտակցելով. եթե չկատարեն իրենց հարկային պարտավորությունները` կհայտնվեն ռիսկային կազմակերպությունների ցանկում` մշտապես գտնվելով ՊԵԿ տեսադաշտում»,-ընդգծել է Արմեն Ալավերդյանը:

Ի դեպ, այդպիսի մարտավարության արդյունավետությունն արդեն իսկ ապացուցվել է գործնականում` խոշոր հարկ վճարողների տեսչությունում, ինչի արդյուքնումտնտեսվարող սուբյեկտների մոտ վերանայվել են աշխատողների քանակը. խոշոր բիզնեսը սկսել է հստակ տվյալներ ներկայացնել:

2012 թվականի առաջին կիսամյակում` նախորդ տարվա համեմատ զգալի նվազել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների քանակը:ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության տվյալներով 2012թ. հունվար-հունիս ամիսներին հրապարակվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման 648 հանձնարարագիր, որը կազմում է ստուգումների կիսամյակային ծրագրի շուրջ 54.4 տոկոսը: 2012թ. առաջին կիսմայակում իրականցվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում 363, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 334-ով կամ 52 տոկոսով, իսկ ստուգումներով արձանագրված գումարն աճել է 673մլն դրամով կամ 91 տոկոսով: Մեկ ստուգմամբ արձանագրված միջին գումարը 2012թ. առաջին կիսամյակում կազմել է 21մլն 199 հազար դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15 մլն 429 հազար դրամով կամ 367.4 տոկոսով: Իսկ ՀԴՄ, ելակետային տվյալների, չգրանցված աշխատողների և մնացած մասնակի ստուգումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2139-ով:

Համակարգում վերլուծական կարողությունների զարգացմամբ ոչ միայն ստուգումներն իրականացվում են ըստ ռիսկայնության աստիճանի, այլև հնարավորութուն է ընձեռվում հենց տեղում` հարկային տեսչություններում վերանայել կամայականությունները, արդյունքում ստեղծվում է կենտրոնացված համակարգ, որը հսկողություն էսահմանում կոմիտեի ամբողջ գործունեության նկատմամբ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---