«Ամերիա Գավաթ» մրցաշարի հաղթող է ճանաչվել Օլեքսանդր Նեդովեսովը

«Ամերիա Գավաթ» մրցաշարի հաղթող է ճանաչվել Օլեքսանդր Նեդովեսովը

PanARMENIAN.Net - «Օրանժ թենիս» ակումբում այսօր տեղի ունեցավ «Ամերիա Գավաթ» մրցաշարի եզրափակիչ փուլը:

Եզրափակչում միմյանց հետ մրցում էին Ստանիսլավ Վովկը (Ռուսաստան) և Օլեքսանդր Նեդովեսովը (Ուկրաինա), 3-ժամյա պայքարից հետո 4-6, 6-4, 7-5 հաշվով հաղթող ճանաչվեց Օլեքսանդր Նեդովեսովը:

Վերջինս ստացավ 27 միավոր միջազգային վարկանիշ և 15 000 ԱՄՆ դոլար:

Գավաթը ստանալուց հետո Նեդովեսովը լրագրողներին ասաց, որ իր համար բավականին բարդ մրցաշար էր. «Ես մեծ թենիսում կարիերաս գրեթե ավարտել էի և սովորում էր ԱՄՆ-ում, սա դրանց հետո իմ առաջին առաջնություն է, հուսով եմ և ստացած վարկանշային միավորներն ու մրցանակայնին ֆոնդը խթան կլինի հաջորդ աստիճան բարձրանալու և հաջողություն ունենալու մյուս մրցաշարերում»:

Իսկ երկրորդ տեղը զբաղեցրած Ստանիսլավ Վովկը նշեց, որ մրցաշարն իր համար այս տարվա լավագոյւն մրցաշարն էր և իրեն հաղթանակի համար երևի թե բախտը չհերիքեց:

«Ամերիա Գավաթ»ը կազմակերպել էին Հայաստանի Թենիսի Ֆեդերացիան և Միջազգային Թենիսի Ֆեդերացիան (ITF): Futures դասի` տղամարդկանց թենիսի պրոֆեսիոնալ մրցաշար անցկացվում էր արդեն երկրորդ տարին, որի համար «Ամերիա» ընկերությունների խումբը սահմանել է մրցանակային ֆոնդ 15 000 ԱՄՆ դոլարի չափով: Մրցաշարին մասնակցելու համար Երևան էին ժամանել շուրջ 100 թենիսիստ, ավելի քան տասնհինգ երկրից` Ռուսաստան, Չեխիա, Բելոռուս, Սլովակիա, Ուկրաինա, Լեհաստան, Ավստիա, Հնդկաստան և այլն: «Ամերիա Գավաթ» մրցաշարին մասնակցում էին նաև ՀՀ թենիսի տղամարդկանց հավաքականի անդամներ Խաչատուր Խաչատրյանը և Աշոտ Գևորգյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---