Այս տարի Հայաստանի բուհեր է ընդունվել 12108 դիմորդ

Այս տարի Հայաստանի բուհեր է ընդունվել 12108 դիմորդ

PanARMENIAN.Net - Տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվել են ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության արդյունքները:

Ինչպես PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԿԳՆ լրատվական ծառայությունից, նիստին ներկայացվել է, որ այս տարի ՀՀ բուհեր է ընդունվել 12108 դիմորդ, որոնցից 10470-ը` վճարովի, իսկ 1638-ը` անվճար ուսուցման համակարգ: Համաձայն ՀՀ պետական և ոչ պետական բուհերի ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի 108-րդ կետի` այս տարի առանց ընդունելության քննության ՀՀ կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվել միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների 7 հաղթող, տարբեր մարզաձևերի գծով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների 19 մրցանակակիր, ովքեր ընդունելության դիմում-հայտում հայտագրել են համապատաuխան մաuնագիտությունները:

Նիստի ավարտին քննարկվել են նաև ընդունելության արդյունքում թափուր մնացած տեղերի վերաբաշխման և լրացուցիչ փուլի համար ըստ մասնագիտությունների տեղերի ներկայացման հարցեր:

ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության արդյունքները որոշ բուհեր կսկեն հրապարակել արդեն այսօր երեկոյան: Ամբողջական արդյունքները հայտնի կլինեն վաղը` հուլիսի 15-ին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---