Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում 935 միավորով շարունակում է զբաղեցնել 41-րդ տեղը

Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում 935 միավորով շարունակում է զբաղեցնել 41-րդ տեղը

PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին Թենիսի միջազգային ասոցիացիան՝ ATP հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 935 միավորով շարունակում է զբաղեցնել 41-րդ տեղը:

Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը, ինչպես նախկինում 11075 միավորով գլխավորում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը: Նովակ Ջոկովիչը (Սերբիա) 11 000 միավորով երկրորդ տեղում է, իսկ ուժեղագույն թենիսիստների եռյակը եզրափակում է իսպանացի Ռաֆայել Նադալը, որն ունի 9805 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---