16 հուլիսի 2012 - 12:52 AMT
Իրանը բնական գազ կառաքի Իրաք արդեն 2013 թվականի ավարտին

Իրանը մտադիր է բնական գազ առաքել Իրաք արդեն հաջորդ տարվա ավարտին, երբ կավարտվի երկու երկրները կապող գազատարի շինարարությունը, հայտնում է PressTV-ին՝ Իրանի նավթի նախարար Ռոստամի Քասեմիի վրա հղումով: «Իսլամական գազ» անվանումը ստացած գազամուղի կառուցման արժեքը կարող է հասնել 10 մլրդ դոլարի

Նախորդ տարվա ամռանը Իրանը, Իրաքն ու Սիրիան հուշագիր ստորագրեցին փոխըմբռնման ու գազատարի կառուցման վերաբերյալ, որն անցնելու է երեք երկրների տարածքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: