«Դոնբաս Արենայի» տարողունակությունն ավելացել է

«Դոնբաս Արենայի» տարողունակությունն ավելացել է

PanARMENIAN.Net - «Դոնբաս Արենա» մարզադաշտի տարողունակությունը Դոնեցկում կազմում է այժմ 52 187 տեղ, այն դեպքում, երբ նախկինում տրիբունաներում կարող էր տեղավորվել 51 504 մարդ: Ընդլայնումը հնարավոր եղավ մեդիատրիբունայի ձևափոխման արդյունքում:

«Մենք մեդիատրիբունան առավել կոմպակտ դարձրեցինք: Դա նշանակում է, որ ավելի շատ երկրպագուներ կկարողանան տեղավորվել տրիբունաներում»,-մեջբերում է sport-express.ru-ն «Դոնբաս Արենայի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ատամանենկոյի խոսքը: «Կլինեն ևս մի քանի նորամուծություններ, կզարգանա Fan Land ծրագիրը, կվերափոխվի Fan Cafe-ի ներքին դիզայնը»,-ասել է նա:

«Դոնբաս Արենայում» իր տնային խաղերն է անցկացնում «Շախտյորը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---