16 հուլիսի 2012 - 13:49 AMT
ՌԴ-ն թույլ չի տա, որ ՄԱԿ ԱԽ-ում ընդունվի Սիրիայի գծով բանաձև, որը հիմնված չէ Ժնևի պայմանավորվածությունների վրա

Ռուսաստանը թույլ չի տա, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդն այնպիսի բանաձև ընդունի Սիրիայի վերաբերյալ, որը հիմնված չէ Ժնևի պայմանավորվածությունների վրա: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք կես օր ու գիշեր անցկացրեցինք Ժնևում, պայմանավորվածության հասնելու համար կոնկրետ ձևակերպման վերաբերյալ, և հիմա չենք կարող վերադառնալ նախկին գաղափարին»,-ասել է Լավրովը

Ըստ Լավրովի, Ժնևում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը փոխզիջումային է և այն արտացոլված է բանաձևի ռուսական նախագծում: