16 հուլիսի 2012 - 14:22 AMT
Ուկրաինայի հավաքականի կազմում Օլիմպիական խաղերին կմասնակցի Արթուր Այվազյանը

Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեն հրապարակել է Ուկրաինայի օլիմպիական հավաքականի կազմը: Ինչպես հայնում է Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, հավաքականի կազմում 245 մարզիկ կա, որոնք հանդես կգան 28 մարզաձևում: Ուկրաինայի հավաքականի կազմում նաև հայազգի մարզիկ կա՝ Արթուր Այվազյանը Սիմֆերոպոլից: Սպորտի վաստակավոր վարպետ Այվազյանը հանդես է գալիս հրաձգություն մարզաձևում՝ փոքր տրամաչափի և պնեվմատիկ սպորտային հրացանից, հայտնում է Analitika.at.ua-ն: