16 հուլիսի 2012 - 14:39 AMT
Աբովյան փողոցում շինարակական աշխատանքներ են ընթանում, իսկ քաղաքապետարանում տեղյակ չեն

Բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանն իր Facebook-յան էջում գրում է, որ

Աբովյան փողոցում ապամոնտաժված տաղավարների տեղում այս պահին կրկին շինարարություն է ընթանում։ «Այս պահին ակտիվորեն աշխատում է շինարարական տեխնիկան, ծառերի կողքին անհայտ պատճառներով և անհայտ թույլտվություններով կատարվում են հողաշինարարական աշխատանքներ։ Փորվող փոսորակը վնասում է մայթի հաստաբուն ծառերի արմատները»,- իր գրառման մեջ նշում է Սուխուդյանը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը նշեց, որ տեղյակ չէ շինարարական աշխատանքներից, նոր է տեղեկանում ու կփորձի ճշտել:

Նշենք, որ դեռևս մայիսի 15-ին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Աբովյան փողոցի կրպակներից ազատված տարածքում սրճարանի կամ որևէ այլ «օբյեկտի» կառուցում չի նախատեսվում.