16 հուլիսի 2012 - 15:29 AMT
Սիրիայի քիմիական ծրագրի ղեկավարն անցել է ընդդիմության շարքերը

Սիրիայի քիմիական ծրագրի ղեկավար Ադնան Սիլուն տեսաուղերձում հայտարարել է, որ անցնում է ընդդիմության կողմը: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Ինտերնետում զետեղված տեսահոլովակի նկարագրության մեջ ասվում է, որ այժմ նախկին գեներալը գլխավորում է Սիրիայի ազատ բանակի միավորված հրամանատարությունը:

Սիլուի դավաճանությունը հաստատել է նաև միջարաբական «Աշ Շարք ալ Աուսաթ» թերթը: