Աբովյան փողոցում շինարարական աշխատանքները կասեցված են, կազմվել է արձանագրություն

Աբովյան փողոցում շինարարական աշխատանքները կասեցված են, կազմվել է արձանագրություն

PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցում այսօր հաղորդագրություն էր տարածվել, որ Աբովյան 19 շենքի մոտ, նախկին տաղավարներից մեկի վայրում շինարարական աշխատաքներ են ընթանում:

Դեպքի վայր ժամանած PanARMENIAN.Net ի թղթակիցը հայտնել էր, որ շինարարները առանց շինարարության մասին համապատասխան ցուցանակի և առանց շինարարական թույլտվության էքսկավատորով հասցրել են մեծ փոս փորել` վնասելով կողքի ծառերի արմատները:

Շինարարության պատասխանատուն լրագրողներին ասաց, որ շինարարությունն իրականացնում է «ՍահակյանՇին» ընկերությունը, որը նախատեսում է այդ տարածքում սրճարան կառուցել:

Շինարարության պատասխանատուն շինարարության թույլտվության մասին փաստաթուղթը այդպես էլ ցույց չտվեց: Քիչ անց շինարարության վայրից դուրս բերվեց էքսկավատորը, շինարարությունը կասեցվեց:

Դեպքի վայր ժամանած Թեղուտի ակտիվիստ Լևոն Գալստյանի ահազանգով ժամանել էին ոստիկանության աշխատակիցները, ովքեր համոզվելով, որ շինարարությունն իրականացնելու համար որևէ թույլտվություն չկա, կազմեցին համապատասխան արձանագրություն, որը պետք է ուղարկվի քաղաքապետարան:

Այս պահին Աբովյան 19 հասցեում շինարարական աշխատանքները կասեցված են, տարածքը ծածկված է, իսկ դեպքի վայր ժամանած ակտիվիստները ծածկի վրա արդեն հասցրել են պաստառներ փակցնել` «Տարոն Մարգարյան սիրուն չէ», «Հանրային տարածքը բռնազավթվում է» գրություններով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---