17 հուլիսի 2012 - 16:48 AMT
ԱՄՆ Պետդեպ. Եգիպտոսը կկատարի խաղաղ պայմանագրի դրույթները, քանի դեռ դա անում է Իսրայելը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Մերձավոր Արևելքի երկրներով իր շրջագայության ժամանակ այցելել է Եգիպտոս ու Իսրայել, որոնց հարաբերություններում վերջերս լարվածություն է նկատվում:

BBC-ին պետքարտուղարը հայտարարել է, որ Եգիպտոսի նախագահի հետ զրույցում նա համապատասխան հավաստիացումներ է ստացել, որ Եգիպտոսը կկատարի խաղաղ պայմանագրի պայամնները, քանի դեռ այն կատարում է Իսրայելը:

Քլինթոնն առաջարկել է նաև անցկացնել Նեթանյահուի և Եգիպտոի նախագահ Մուրսիի հանդիպումը, սակայն դեռ պատասխան չի ստացել: