
ԱՄՆ և Կանադան կապող կամրջով երթևեկությունը վերսկսվել է: Պայթուցիկի մասին տեղեկատվությունն ԱՄՆ ու Կանադայի միջև կամրջի վրա կեղծ էր, հայտնում է CNN: Երթևեկությունը փակվել էր պայթյունի սպառնալիքի պատճառով:
«Կամրջի վրա ռումբ է տեղադրված և այն կպայթի 10 րապեից»,-հայտարարել է նախօրեի երեկոյան 911 համարով զանգահարած տղամարդը, որից հետո երթևեկությունը կամրջով դադարեցվեց, հայտնում է Լենտա.ռու-ն: