17 հուլիսի 2012 - 18:15 AMT
Ճապոնիայում շոգի պատճառով 1 մարդ է զոհվել, ևս 700-ը հոսպիտալացվել է

Ճապոնիայում խիստ շոգին զոհ է գնացել մեկ մարդ, ևս 700-ը տեղափոխվել են հիվանսդանոցներ, հաղորդում է Lenta.ru-ն: Մահացածը Նիիհատա նահանգից մի տարեց մարդ էր: Նրա առողջական վիճակը վատացել է մի քանի ժամ փողոցում մնալուց հետո:

Տուժածների և հիվանդանոց տեղափոխվածների մոտ արևահարում է ախտորոշվել: Առավել ուժեղ շոգ է գրանցվել Ճապոնիայի արևելքում և արևմուտքում: 60 շրջաններում ջերմաստիճանը գերազանցել է 35 աստիճանը: