17 հուլիսի 2012 - 19:11 AMT
7 երկրներ միացել են Սիրիայի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների կիրառման քաղաքականությանը

7 երկրներ աջակցել են Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցներին: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է անվտանգության քաղաքականության և արտաքին հարցերով ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

Ըստ նրա, «այս հարցում ԵՄ հետ համաձայնություն են հայտնել մեր առևտրային գործընկերները` Նիդերլանդները և Լիխտենշտեյնը, ԵՄ անդամակցելու հավակնոորդ պետություններ` Չերնոգորիան, Իսլանդիան և Սերբիան, ինչպես նաև Ալբանիան և Մոլդավիան»:

Այս պահի դրությամբ ԵՄ-ն Սիրիայի դեմ ընդունել է պատժամիջոցների 16 փաթեթ, որոնցից վերջինն ընդունվել է Լյուքսեմբուրգում, հունիսի 25-ին: