17 հուլիսի 2012 - 19:53 AMT
Իսպանիայի թագավորը ճգնաժամի պատճառով 7 տոկոսով կրճատել է իր աշխատավարձը

Իսպանիայի Խուան Կարլոս I թագավորը, երկրում տիրող ծանր տնտեսական իրավիճակի կապակցությամբ որոշում է կայացրել իր աշխատավարձը կրճատել 7 տոկոսով, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները` հղելով թագավորական պալատի աղբյուրներին:

Այսուհետ նա ստանալու է 272, 252 հազար դոլար աշխատավարձ, ինչը 20 հազար եվրոյով պակաս է նրա նախկին աշխատավարձից:

2012 ապրիլին Իսպանիայի թագավորը 170 հազար եվրոյով կրճատել էր նաև ընտանիքին տրամադրվող ծախսերը: